Քանաքեռավան գյուղում այրվել է 10 հա խոտածածկ տարածք. ժամանել է 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News  

ю

Հունիսի 24-ին, ժամը 18։10-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քանաքեռավան գյուղի ամառանոցների մոտ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների այրվում է 10 հա խոտածածկ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:31-ին, մարվել՝ 22։25-ին։

--00--ԱՀ