ԼՂ-ում ենթակառուցվածքների աշխատանքների վերականգնում է ընթանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

վերականգնում

Մարտակերտի շրջանում ռուս խաղաղապահներն ապահովում են բջջային կապի աշտարակների վերականգնման աշխատանքների անվտանգությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Նոր աշտարակը մեզ հնարավորություն կտա երեք բնակավայրերին ապահովել բջջային կապով և ինտերնետով։ Մեր անվտանգությունն ապահովում են ՌԴ խաղաղապահ ուժերը»,-նշել է շինարարական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Առուստամյանը։

Բջջային աշտարակներից բացի կտեղադրվեն սարքավորումներ՝ անլար ընդգրկուն ցանց ստեղծելու համար, ինչը կբարձրացնի տեղեկատվության փոխանակման արագությունը։

--00—ՄՀ