Թմրաշրջանառություն՝ Դավիթաշենում․ ապակյա գլանակով 38-ամյա քաղաքացի է բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հունիսի 22-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները։

Քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ Դավիթաշենի 1-ին թաղամասից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժանմունք բերման ենթարկեցին նույն թաղամասի 38-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգված և ապակյա գլանակ: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, պահում էր իր օգտագործման համար։

Նշանակվել է փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

--00—ԼՄ