Հեռուստաաշտարակի մոտ բռնկված հրդեհը մեկուսացվել է. դեպքի վայրում է Անդրանիկ Փիլոյանը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 25, 24News

․

Հունիսի 25-ին՝ ժամը 16։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է բուսածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Դեպքի վայր օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։13-ին։

Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։

--00--ԱՀ