Արոնյանը Goldmoney Asian Rapid-ի երկու առաջատարներից մեկն է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 27,  24News

Արոնյան

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի այս մրցաշարի խաղային երկորրդ օրն Արոնյանն անցկացրեց 6 պարտիա, որոնցից երեքում հաղթեց այդ թվում նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, և երեք պարտիա ավարտեց ոչ-ոքի: Այժմ Արոնայնը երկու առաջատարներից մեկն է 10 հնարավորից 7 միավորով: Նույնքան միավոր ունի նաև չին Դին Լիժենը:

Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի է 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ: Այն բաղկացած է 15 տուրից: Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստ:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

 --00—ՄՀ