Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 172 ուխտավոր այցելել է Ամարաս և Գանձասար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

խաղաղապահներ

Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ու ուխտավորները ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ամարասի և Գանձասարի քրիստոնեական վանքեր:

«Այսօր մենք ուղեկցել ենք ուխտավորներին դեպի Գանձասար վանք, ապահովել նրանց անվտանգությունը և պատարագից հետո նրանց ուղեկցել ենք Ստեփանակերտ», - ասել է խաղաղապահ զորակազմի սպա Սերգեյ Վիտկոն:

Ուխտավորների հավաքն իրականացվել է Ստեփանակերտ քաղաքում, որտեղից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավտոշարասյուններից մեկը 74 մարդու ուղեկցել է Ամարասի վանք, մյուսն 98 մարդու՝ Գանձասար:

--00—ՄՀ