Արագածոտնի մարզում բախվել են Toyota-ն ու Mercedes-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Հասարակական

Հունիսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 75 կմ-ին բախվել են Շիրակի մարզի բնակիչ՝ 29-ամյա Դավիթ Խաչատրյանի վարած Toyota մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Վահրամ Գասպարյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Դ. Խաչատրյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Տիգրանուհի Ազիզյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

--00--ԿԿ