Մենք կադրային ջարդ ենք խոստացել և այն լինելու է․ ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Արմեն Գրիգորյան

Մենք կադրային ջարդ ենք խոստացել և այն լինելու է։ Ընդհանրապես պետական համակարգը պետք է կուռ լինի և միանշանակ ծառայի հաղթած ուժին։ Կադրային ջարդի մանդատ ստացել ենք, կադրային ջարդ կատարելու ենք և բարեփոխելու ենք համակարգը, համակարգը դիմադրել է բազմաթիվ բարեփոխումների։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Անվտանգային խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Որևէ մեկը չի մոռացել սահմանային իրավիճակի մասին, ինտենսիվ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ, հույս ունենք, որ հնարավորինս շուտ կարգավորվելու է, կարելի է ասել կարգավորման գործըթնաց է սկսել։ Սկսվել է, բայց այստեղ կա Ադրբեջանի գործոնը և չենք կարող ասել, թե Ադրբեջանն ինչպիսի վարքագիծ կդրսևորի։ Միանշանակ է, որ Ռուսաստանի սահմանային զորքերը կանգնելու են Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած քարտեզներով, ադրբեջանցիները դուրս են գալու ՀՀ սուվերեն տարածքից և խնդիրը կարգավորվելու է»,–ասել է նա ։

Ըստ ԱԽ քարտուղարի դիվանագիտական ճանապարհով գնում են լուծման և այժմ լուծման ճանապարհին են։

«Այդ ներխուժման նպատակը ՀՀ ընտրությունների վրա ազդելն է, և ընտրություններից հետո արդեն ինտեսիվ գործընթաց է սկսվել, որ կարգավորենք։ Ադրբեջանցիները «կամաց–կամաց գնում են»»,–հավելել է Գրիգորյանը։

--00--Ահ