Բաքվում ընթանում է հայ գերիների դատավարությունը․ ո՞ւմ են «ահաբեկիչ» անվանում․ անուններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

1

Ադրբեջանի վերաքննիչ դատարանում շարունակվում է 13 հայ ռազմագերիների գործով դատավարությունը։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավորը Էլդար Իսմայիլովն է, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Դատական նիստի ժամանակ դատախազն ընթերցել է մեղադրական ակտը:

Մեղադրական ակտը վերաբերվում է Հայկազ Կորյունի Հովհաննիսյանին, Վարազդատ Անուշավանի Մանուկյանին, Դավիթ Ստեփանի Ստեփանյանին, Լևոն Աշոտի Թոսունյանին, Արթուր Էդուարդի Բաղդասարյանին, Սերոբ Սուրենի Ավագյանին Վարազդատ Սերյոժայի Հարությունյանին, Ժորա Վանոյի Մանուկյանին, Հրայր Հրաչի Հերաբյանինը, Նարեկ Աղայի Գասպարյանին, Գրիգոր Գագայի Կուրեղյանին, Աշոտ Արտակի Գևորգյանին, Մարտին Մուշեղի Հաղրամանյանին:

Շարունակվում է նաև 14 հայ ռազմագերիների գործով դատավարությունը, որոնց ևս Բաքուն մեղադրում է «ահաբեկչության և դիվերսիայի համար»․ այդ հայ ռազմագերիներն են Գեղամ Սամվելի Սերոբյանը, Հրաչ Արզումանի Ավագյանը, Արմեն Եղիազարի Բաղասյանը, Գոռ Վահրամի Գասպարյանը, Կամո Կարենի Սեֆիլյանը, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանը, Գևորգ Նորայրի Ասերտյանը, Սիսակ Գրիշայի Ենգոյանը, Ալբերտ Կոմիի Պետրոսյանը, Ռոմիկ Միսակի Սեդրակյանը, Արամ Գառնիկի Մինոսյանը, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանը, Էդգար Վաչագանի Մաթեսյանը և Յուրի Տիգրանի Կարապետյանը:

--00—ԼՄ