Շվեդիան պատրաստ է աջակցել Հայաստանին. ԵԱՀԿ նախագահ Անն Լինդե

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

Փաշինյան

 

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: 

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի խորհրդարանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Միանգամայն կարևոր է, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը և ԵԱՀԿ ԽՎ-ը դիտորդական առաքելություն են իրականացրել ընտրությունների ժամանակ: Ակնկալում եմ շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ: Հաջողություն եմ մաղթում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներում: Շվեդիան պատրաստ է աջակցելու Հայաստանին»,- գրել է դիվանագետը։

 --00—ՄՀ