2-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրամկազմն ստուգայցով եղել է մարտական դիրքերում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

նկար

Հունիսի 29-ին 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրամկազմն ստուգայցով եղել է մարտական դիրքերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, ինժեներական և ամրաշինական աշխատանքների ընթացքին:

Անձնակազմին տրվել են ցուցումներ մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

նկար

--00—ԼՄ