Հադրութի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

աճյուն

Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում իրականացված որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Նախնական տվյալներով նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, իսկ ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Մատաղիսում որոնումներն արդյունք չեն տվել։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 29-ը  Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1588 աճյուն։

--00--ԱՀ