ՀՀ Կենտրոնական բանկն ու Telcell-ը նպաստում են ֆինանասական գրագիտության բարձրացմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

Հասարակական
Telcell-ը, կարևորելով ֆինանսական գրագիտության դերը մեր հայրենակիցների կյանքում, միացավ «Իմ ֆինանսների ամիս» նախագծին:

ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ արդեն 11-րդ տարին անընդմեջ անցկացվեց Brain Ring ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը, որին մասնակցում էին աշակերտներ Երևանից ու ՀՀ մարզերից: Մրցույթի նպատակն է ավագ դպրոցում ձեռնարկատիրական և ֆինանսների կառավարման հմտություններ ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելը։

Telcell-ը միացավ նախաձեռնությանը ու Brain Ring մրցույթի 3 հաղթողներին հրավիրեց մասնագիտական կողմնորոշման այցի Telcell ընկերություն։

«Թել-Սել» ընկերության Ֆինանսական բաժնի ղեկավար Արսեն Ավետիսյանն էլ որպես խոսնակ միացավ ֆինանսական կրթման թիմի կողմից կազմակերպված ՖԻՆՇԱԲԹԻ վեբինարների շարքին և ABCFinance.am կայքի համանուն ֆեյսբուքյան հարթակում անցկացրեց Ֆինանսական գրագիտության առնցանց դասընթաց: Ուղիղ հեռարձակմամբ նա խոսեց հետևյալ թեմաների շուրջ․ ինչ է փողը, ինչով է տարբերվում աղքատի մտածելակերպը հարուստի մտածելակերպից, հաշվապահական և ֆինանսական բազային գիտելիք, ինչ են հավանականությունը և տոկոսադրույքը՝ պրակտիկ օրինակներով։

Արսենը նաև հատուկ մրցանակ հանձնեց «Ինչպես գումար խնայել» թեմայով Telcell-ի կազմակերպած ֆեյսբուքյան մրցույթի հաղթողին:

Արսենի վարած վեբինարը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ bit.ly/webinar_telcell

--00--ԿԿ