Ջհանգիրյանի դռանը կոնյակ-բոնբոներկայով հերթեր չկան. ԲԴԽ-ն հերքում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

Ջհանգիրյան

ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հերքում է Ջհանգիրյանի դռանը կոնյակ-բոնբոներկայով հերթեր լինելու մասին լուրերը։

«Հրապարակ» օրաթերթը այսօր «ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴՌԱՆԸ ԿՈՆՅԱԿ-ԲՈՆԲՈՆԵՐԿԱՅՈՎ ՀԵՐԹԵՐ ԵՆ» վերտառությամբ իրականությանը չհամապատասխանող լուր է տպագրել, որտեղ արվում են մի շարք մտացածին պնդումներ:

Հայտնում ենք, որ հրապարակումն ամբողջությամբ ապատեղեկատվություն է:

«Հրապարակ» օրաթերթից պահանջում ենք հերքել ակնհայտ սուտ տեղեկությունները և զերծ մնալ չստուգված լուրերը հանրայնացնելուց»,- նշված է հաղորդագրությունում։

--00—ՄՀ