Իրանն աջակցում է «3+3» ձևաչափով տարածաշրջանային հարթակի ստեղծմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Տարածաշրջան

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին նշել է, որ Իրանը կողմ է տարածաշրջանում «3+3» հարթակի ստեղծմանը, որի մաս կկազմեն Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան։ Այս մասին Մուսավին գրել է իր թվիթերյան հաշվում։

«Իրանն աջակցում է «3+3» հարթակ ստեղծելու նախաձեռնությանը՝ տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունն ու զարգացումը խթանելու համար», - գրել է դիվանագետը։

--00--ԿԿ