Վարանդայում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Մատաղիսում այսօր արդյունք չեն տվել, իսկ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը պարզ չէ.կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Այսպես, զինադադարից հետո Արցախի օկուպացված տարածքներից մինչ օրս տարհանվել է 1591 աճյուն։

--00—ՄՀ