ԱՄՆ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցման գործընթացին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

․

Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման գործընթացում ակտիվորեն ներգրավված են ամերիկյան ընկերությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգը, գրում է minval.az-ը:

«Կան ընկերություններ, որոնք արդեն համաձայնություն են ստացել գործելու։Վերակառուցումն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝  ականազերծման, ճարտարապետական և դիզայներական ընկերությունների, և հնարավոր է՝  էներգետիկ ընկերությունների կողմից», - նշել է դիվանագետը: 

Դեսպանն Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման հույս է հայտնել:

«Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցություն ցուցաբերել խաղաղ կարգավորման և հաշտեցման գործընթացում», - ասել է դեսպանը:

--00--ԱՀ