Իշխանության համար աշխատածների համար մարզային «կերուխումները» շարունակվում են.  «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 3, 24News

նկար

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին բավական ակտիվ հետընտրական «շարժի» մեջ են իշխանության մարզային պատգամավորներն ու իշխանական ուժի մարզային ներկայացուցիչները։ Տեղերից պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ մարզային «կերուխումներն» ու երեկոյան «փարթիները» շարունակվում են ամենօրյա ռեժիմով։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին ՀՀ գրեթե բոլոր մարզերում իշխանության ներկայացուցիչները տարբեր ֆորմատների հացկերույթներ են կազմակերպում՝ «հացի սեղանների» շուրջ շնորհակալություն հայտնելով իրենց համար աշխատած մարդկանց։

Ընդ որում, «շնորհակալության» արժանացող շրջանակները տարբեր են. մի օր՝ երիտասարդներ, հաջորդ օրը՝ ինչ-որ ոլորտի, մեկ այլ օր՝ ուրիշ ոլորտի ներկայացուցիչներ, ու այդպես շարունակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ