Ռուստամ Մուրադովը Հայաստան է վերադարձնում 15 գերիների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 3, 24News

ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովը Հայաստան է վերադարձնում 15 հայ ռազմագերիների։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։ Քիչ առաջ, այս լուրը հաստատել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ գերիների վերադարձի դիմաց, ռուսական կողմի նախաձեռնությամբ` Երևանը Բաքվին է փոխանցել Ֆիզուլիի և Զանգիլանի ականապատ դաշտերի քարտեզները:

Փոխանցված քարտեզները ցույց են տալիս 92 հազար ականների գտնվելու վայրը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ՝ հունիսի 12-ին, ադրբեջանա–վրացական սահմանով ադրբեջանցիները ևս 15 հայ գերի էին հանձնել Հայաստանին՝ Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզը տրամադրելու դիմաց։

Տեղեկացնենք նաև, որ նախօրեին՝ հուլիսի 2-ին, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի վճռով 14 հայ ռազմագերիները դատապարտվեցին ազատազրկման։ Նրանցից երկուսը դատապարտվել են 4 տարվա, 12-ը՝ վեց ամսվա ազատազրկման։

--00--ԱՀ