«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում 2021թ. երկրորդ եռամսյակում մուտքագրվել է 1913 դիմում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

դիմում

ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ 2021թ. երկրորդ եռամսյակում մուտքագրվել է 1913 դիմում և գրություն։ Առաջին եռամսյակում այդ թիվը կազմել է 1454։

Դիմում-գրությունները ստացվել են փոստային տարբերակով (էլեկտրոնային և թղթային), ինչպես նաև՝ էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգով։

Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին կազմակերպությունն ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում 2021թ. երկրորդ եռամսյակում արձանագրվել է 1210 ելքային գրություն, առաջին եռամսյակում ելքային գրությունների թիվը 830 էր։

--00—ՄՀ