ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է դուդուկահար Ջիվան Գասպարյանի հարազատներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Հասարակական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում 92 տարեկանում կյանքից հեռացել է դուդուկի լեգենդար վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի արտիստի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին:

Ջիվան Գասպարյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղի ու ժամանակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

--00--ԿԿ