Դեսպան Նազարյանը քաջառողջության մաղթանք է հղել «հայ ժողովրդի բարեկամ Ֆրանցիսկոս Պապին»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 7,  24News

պապ

Սուրբ Աթոռի մօտ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Տիար Կարեն Նազարեան ի շարս աշխարհի զանազան վայրերէն վատիկան հասած ու Ֆրանչիսկոս Պապին հասցէին ուղղուած ապաքինումի բարի մաղթանքներուն հեռագիր մը ուղղած է որուն մէջ կը յայտնէ իր անձնական ու դեսպանութեան անձնակազմի «շուտափոյթ ապաքինումի» մաղթանքներ «հայ ժողովրդի բարեկամ Ֆրանչիսկոս Պապին»։ Այս մասին հայտնում է Վատիկան Նյուզը։

«Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան և անձամբ իմ անունից շուտափոյթ ապաքինում եմ մաղթում հայ ժողովրդի բարեկամ Ֆրանցիսկոս Պապին։

Վստահ ենք, որ Նորին Սրբութեան յատուկ կենսական եռանդը, ոգու կայտառութիւնն ու լաւատեսութիւնը կօգնեն արագօրէն վերականգնուել յետվիրահատական այս շրջանում։

Արևշատ երկար տարիների ու քաջառողջութեան լաւագոյնն մաղթանքով»,- գրուած է Դեսպան Կարեն Նազարեանի ստորագրութիւնը կրող Ֆրանչիսկոս Պապին ուղղուած հեռագրի մեջ։

--00—ՄՀ