Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքին դեմ և կողմ ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել մոտ 100 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

նկար

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Վրաստանում ԼԳԲՏ համայնքի դեմ և հաջակցություն ԼՀԲՏ-ի ակցիայի ժամանակ ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Ձերբակալությունների պատճառը հասարակական կարգի խախտումն է, ոստիկանությանը չենթարկվելուն ու բռնությունը: Չնայած ոստիկանության բազմաթիվ կոչերին, ակցիայի մասնակիցները շարունակել են դիմադրել, տարբեր իրեր են նետել, որի արդյունքում ոստիկանները մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ձերբակալվածներից 68-ը նույն օրն ազատ է արձակվել ստորագրության դիմաց, 32-ը մնում է ժամանակավոր պահման մեկուսարանում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքին դեմ արտահայտվող քաղաքացիները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ, շենքի վրայից պոկել Եվրամիության դրոշն ու այրել, որի կադրերը ցույց է տվել «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Խաղաղ ակցիան ավարտվել է, ոստիկաններն դուրս են բերել հավաքվածներին տարածքից, որից հետո հրապարակը զբաղեցրել են նրանց հակառակորդները: 

Հիշեցնենք՝ Թբիլիսիում հուլիսի 1-ին մեկնարկել է «Արժանապատվության շաբաթը», որի ընթացքում ԼԳԲՏ ներկայացուցիչները մի շարք միջոցառումներ են իրականացրել: Նախատեսվում էր նաև «Արժանապատվության երթ» անցկացնել, սակայն այն չեղարկվել էր բողոքի ալիքի պատճառով: 

--00—ԼՄ