Կառավարությունը զինծառայությունից ազատեց Հայաստանի հավաքականի անդամ Էդուարդ Սպերցյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

Սպորտ

Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար»-ի 21-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին:

Ըստ նախագծի հիմնավորման, Էդուարդ Սպերցյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և այս պահին նա հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմում, մասնակցում է ուսումնամարզական հավաքներին, նախապատրաստվում է մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին: 

Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Էդուարդ Սպերցյանին:

--00--ԿԿ