2021թ․ հունվար-ապրիլին ՀՀ-ից ՌԴ է մեկնել 9602 աշխատանքային միգրանտ․ «Ռոսաստ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 8,  24News

միգրանտ

ՌԴ «Ռոսստատ» վիճակագրական կենտրոնի զեկույցի համաձայն՝ 2021 թվականի հունվար-ապրիլին Ռուսաստանի Դաշնության միգրացիայի աճը կազմել է 81 935 մարդ, ինչը 2.2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Նշվում է, որ Ռուսաստան եկած օտարերկրացիների ճնշող մեծամասնությունը ԱՊՀ-ի բնակիչներ են:

Ըստ վիճակագրական կենտրոնի տվյալների՝ Հայաստանից միգրացիայի աճը կազմել է 9602 մարդ, որոնք մեկնել են աշխատելու նպատակով։

Աշխատանքի համար ՌԴ է մեկնել Տաջիկստանից 19 հազար 905 , Ղազախստանից՝ 9925,  Ղրղզստանից՝ 8379, Ադրբեջանից՝ 5355 մարդ։

--00—ՄՀ