Ադրբեջանի հետ ղարաբաղյան հարցով շփումներն իրականացվում են եռակողմ համաձայնագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

Քաղաքական

Ադրբեջանի հետ ղարաբաղյան հարցով շփումներն իրականացվում են եռակողմ համաձայնագրերի շրջանակներում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք հանդիպում ադրբեջանական կողմի հետ այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

«Ադրբեջանական կողմի հետ շփումները մշտապես շարունակվում են: Բոլորը համաձայն են նրա հետ, որ եռակողմ պայմանագրերի դրույթների իրականացումը շատ կարևոր է և այլընտրանք չունի: Եվ այդ վդրույթների իրագործման շրջանակում շփումներ են հաստատվում ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ»,-ասել է Պեսկովը:

«ՌԴ և ՀՀ ղեկավարները մանրամասն խոսել են երկկողմ հարաբերությունների մասին, քննարկվել են եռակողմ համաձայնագրերի իրականացման տարբեր նրբերանգներ և շոշափել են առևտրատնտեսական համագործակցության հարցերը»,-ասել է Պեսկովը, անդրադառնալով Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը:

--00--ԿԿ