Հայաստանն առաջին մեդալն ապահովեց բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

Սպորտ

Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

1/4 եզրափակիչում իր մենամարտը հաղթանակով ավարտեց ու կիսաեզրափակիչ դուրս եկավ 46 կգ քաշային արցախցի Էրիկ Առուստամյանը:

Մեր մարզիկը շատ գրագետ մարտավարությամբ առավելության հասավ ռումինացի Դանիլ Միհայի նկատմամբ:

--00--ԿԿ