Երևանում Toyota-ն վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 8,  24News 

․

Այսօր՝ հուլիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Ավան-Առինջ թաղամասի Տաշքեդնի  2/5 հասցեի դիմաց Toyota Camry մակնիշի  64 FF 100 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին, իսկ օպերատիվորեն ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիկների հերթապահ խումբը  նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել,  ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ