Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 9,  24News

Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և համակրանքի վրա: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել փոխըմբռնման մթնոլորտում, և երկու ժողովուրդների պատմական սերտ կապերը նոր խթան կհանդիսանան մեր երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ու համագործակցության հետագա զարգացման համար»,- իր ուղերձում մասնավորապես նշել է նախագահ Սարգսյանը: 

--00--ԱԹ