ՌԴ ն, զիջելով ՀՀ տարածքները, ժամանակ է ձգում․ Մոսկվան պատերազմի է պատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

«ՌԴ-ն ունի լրջագույն զինատեսակներ, որոնք ռազմական առումով առավելություն են տալիս, բայց ժամանակ է հարկավոր, որպեսզի դրանք արտադրվեն և բանակը հասցնի զինվել։ Այո, ՌԴ-ն ժամանակ է ձգում, այդ թվում որոշակի զիջումների համաձայնելով ՀՀ տարածքից, զուգահեռաբար պատրաստվում է պատերազմի, ավելին՝ չի բացառվում, որ ՌԴ-ին կհարվածեն հենց ՀՀ տարածքից»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Նա նաև հավելել է, որ պետք չէ ՌԴ-ին բացատրել, թե ով է Թուրքիան։

«Ռուսաստանն իր պատմության ընթացքում պատերազմել է ամենաշատն այդ երկրի հետ՝ 13 մեծ և մի քանի տասնյակ փոքր պատերազմներ»,-շեշտել է փորձագետը։

Խոսելով Պուտին- Փաշինյան վերջին հանդիպումից՝ բանախոսը նշել է, որ այս ընտրություններից հետո հայ-ռուսական հարաբերությունների անվստահությունն ավելի խորացավ, և Պուտինի առերևույթ ջերմ ընդունելությունն ուներ հստակ ուղերձ Փաշինյանին՝ «չփորձե՛ս խաղեր տալ Արևմուտքի հետ»։

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: 

--00--ԿԿ