ՍԴ-ն չի լսի Արմեն Սարգսյանի ցուցմունքը. դատարանը մերժեց Թովմասյանի երկրորդ միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին գործով դատաքննությունը:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանի որոշման համաձայն՝ մերժվեց դատավոր Հրայր Թովմասյանի միջնորդությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին գործի շրջանակում որպես վկա հրավիրելու և նրա ցուցմունքը լսելու վերաբերյալ:

Հիշեցնենք՝ ՍԴ-ում շարունակվում է 4 քաղաքական ուժի՝ խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Զարթոնք» դաշինքի դիմումի քննությունը Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ էլ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։

Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ին:

--00—ԼՄ