Աֆղանստանում թալիբների հետ բախման հետևանքով 4 ոստիկան է մահացել, 2-ը վիրավոր են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

նկար

Աֆղանստանի Լաշկարգախ քաղաքում ծայրահեղական «Թալիբան» զինված խմբավորման հետ բախման հետևանքով 4 ոստիկան է մահացել, 2-ը վիրավոր են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հիշեցնենք, որ «Թալիբան» շարժումը շարունակում է իր հարձակումները Աֆղանստանում, ինչն սկսվել է երկրից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերմանը զուգընթաց։ Զորքերի ամբողջական դուրսբերումը նախատեսվում է ավարտել 2021 թվականի աշնանը։

Այս պահին երկրի տարածքի մի մասը ծայրահեղական խմբավորման վերահսկողությամբ տակ է, իսկ կառավարական ուժերի անդամները փախչում են Ուզբեկստան և Տաջիկստան։ «Թալիբան» շարժման պատվիրակությունն երկօրյա այցով Մոսկվայում էին։ Նրանք խոստացել են, որ հակամարտությունը չի տեղափոխվի Կենտրոնական Ասիայի երկրներ։

--00—ԼՄ