Հայաստանում 20 գաստրոբակ է գործում, միավորվել են հայկական խոհանոցն ու գինեգործությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

1

Կառավարությունը տեսանյութ է հրապարակել Հայաստանի զբոսաշրջությանը խթանող գինոգործության մասին: Հրապարակված տեսանյութին կից գրված է.

«Հայկական անուշահամ գինին օգնում է զարգացնել զբոսաշրջությունը:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն ու Հայաստանի խաղողագործության, գինեգործության հիմնադրամը խրախուսում են, որ տանը գինի պատրաստողները սիրողական մակարդակից անցնեն պրոֆեսիոնալի, ոչ միայն հին տակառները, այլև տան դռները բացեն զբոսաշրջիկների առջև։

Հայաստանում արդեն 20 գաստրոբակ է գործում, որտեղ միավորվել են մեր խոհանոցը, գինեգործությունը և հյուրընկալությունը»:

Մանրամասները՝ կառավարության տեսանյութում:

--00—ԼՄ