ՊՆ ծառայողը «Opel»-ով ոչ սթափ վիճակում բախվել է ՊՆ-ին «UAZ Pickup»-ին.զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

2

Արարատի մարզում հուլիսի 10-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է եղել։ Ժամը 02։10-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են 27-ամյա Ռուբեն Գրիգորյանի վարած «Opel» մակնիշի և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված, «UAZ Pickup» մակնիշի ավտոմեքենաները, գրում է SHAMSHYAN.com-ը:

Բախման հետևանքով «UAZ Pickup»-ը կողաշրջվել է։ Վթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 28-ամյա Նարեկ Խ.-ն, 23-ամյա Գրիշա Ս.-ն, 30-ամյա Հրաչ Թ.-ն, 26-ամյա Սերյոժա Ս.-ն և ևս 1 հոգի։ Ճանապարհին տուժածներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ 

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, նա ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ, ու քանի որ կողաշրջված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, մահացածն ու վիրավորները, ինչպես նաև «Opel»-ի վարորդը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասերում, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի և Վայոց Ձորի մարզերի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանի գլխավորությամբ։ 

Մահացածի ինքնությունը պարզվում է։ 

նկար

--00—ԼՄ