Վարդավառի տոնը զգալու լավագույն միջոցը մասնակցելն է. Ջոնաթան Լաքոթ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 11,  24News

Լաքոթ

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել 2019 թ. Վարդավառի տոնումից: Լուսանկարներին կից՝ նա գրել է.

«Զգուշացում Հայաստանով անցնող ֆրանսիացիներին. Այսօր՝ հուլիսի 11-ին՝ Զատիկից 14 շաբաթ անց, հայերը՝ մեծ ու փոքր, նշում են Վարդավառի տոնը:

Հետևաբար, նորմալ է և անխուսափելի է ջրվել, ցողվել, ցնցուղվել, թրջվել, ջրել: Այս տոնը զգալու լավագույն միջոցը դրան մասնակցելն է»:

--00--ԱԹ