ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին կփոխարինի Արգիշտի Քյարամյանը 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

կոլաժ

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն կնշանակվի նույն գերատեսչության ղեկավարի տեղակալ, ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քյարամյանը։

Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նախատեսվող  արտահերթ նիստի օրակարգում։

Երեսունամյա Արգիշտի Քյարամյանը Փաշինյանի իշխանության գալուց հետո բավական սրընթաց կարիերա է ունեցել։ Նախ նա փոխարինել է Դավիթ Սանասարյանին Պետական վերահսկողական ծառայությունում՝ զբաղեցնելով գերատեսչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ 2020 մայիսի 4 - մայիսի 5՝ 1 օրով նշանակվել է ՀՀ Քնչական կոմիտեի նախագահի տեղակալ, որից հետո գրեթե մեկ ամսով՝ մինչև հունիսի 8-ը,  նշանակվել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն։ 2020 հունիսի 8-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 8-ը զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը, այնուհետև կրկին նշանակվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

 --00—ՄՀ