Զորամասերից մեկում ճշգրտվել են հրամանատարների մարտական փաստաթղթերը, մարտական հաշվարկները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

նկար

5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս․ Տարախչյանի ղեկավարությամբ հուլիսի 12-ին զորամասերից մեկի պահպանության գոտում զորամասի ղեկավար կազմի հետ անցկացվել են հրետանու կիրառման պլանների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ։

Ստուգվել են հրետանային ստորաբաժանումների հրամանատարների մարտական փաստաթղթերը, մշակվել է փոխգործակցության պլանների հաջորդականությունը,  ճշգրտվել են մարտական հաշվարկները և հստակեցվել առաջադրված խնդիրները։

նկար

--00—ԼՄ