КамАЗ-ը մոտ 80 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորակում.վարորդին դին փրկարարները դուրս են բերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

վթար

Հուլիսի 12-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում՝ Առինջ գյուղի Վահան Տերյան թաղամասում, КамАЗ մակնիշի ավտոմեքենան մոտ 80 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորակում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  КамАЗ-ի բեռնախցիկի տակից դուրս են բերել դին և մոտ 200 մետր  պատգարակով ոտքով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տեղում պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզի վարչական տարածքում։  Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր, օր-ի  242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

   
--00—ՄՀ