Մայիսին սահմանների բացումից հետո Վրաստան է այցելել 13.342 ՀՀ քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Վրաստան

Հունիսին միջազգային ճանապարհորդների այցերը Վրաստան աճել են 294,2 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Զբոսաշրջության ազգային վարչությունը հայտնում է, որ ընդհանուր առմամբ, հունիսին միջազգային ճանապարհորդները Վրաստան են կատարել 116.6 հազար այց, որոնցից 104.6 հազարը՝ զբոսաշրջային: Միեւնույն ժամանակ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների այցելությունների թիվն աճել է 286.8 տոկոսով:

Այցելությունների ընդհանուր թիվը հունվար-հունիս ժամանակահատվածում կազմել է 446.1 հազար, ինչը 66,4 տոկոսով պակաս է, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում:

Մայիսին ամենաշատ այցերը Վրաստան կատարել են Թուրքիայի, Ուկրաինայի, Իսրայելի, Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիները. Վրաստան է այցելել 13.342 ՀՀ քաղաքացի:

Փետրվարի 1-ին բացվել են երկրի օդային սահմանները, եւ ըստ էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ մայիսին թռիչքների քանակը վերականգնվել է 65 տոկոսով՝ համավարակային ժամանակահատվածի հետ համեմատ: Հունիսի 1-ից Վրաստանն արդեն բացել է իր ցամաքային սահմանները:

   
--00—ՄՀ