Թալիբները սպառնացել են պայքարել թուրքական ուժերի դեմ, եթե դրանք դուրս չգան Աֆղանստանից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

ահաբեկիչ

«Թալիբան» արմատական շարժումը նախազգուշացրել Է, որ կգրոհի թուրքական ուժերի վրա, եթե դրանք մնան Աֆղանստանի տարածքում: Այս մասին ասված Է շարժման հայտարարությունում, որը մեջբերել Է աֆղանական 1TV հեռուստաալիքը։

«Թուրքական ղեկավարության որոշումը չմտածված Է, խախտում Է աֆղանների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և հակասում Է նրանց ազգային շահերին»,- նշված Է թալիբների հայտարարությունում: Շարժումը նշում Է, որ «ցանկացած օտարերկյա զորքի ցանկացած պատրվակով Աֆղանստանի տարածքում մնալը դիտում Է որպես օկուպացում և կպայքարի զավթիչների դեմ»:

Թալիբները թուրքիական ղեկավարությանը կոչ են արել հրաժարվել այն որոշումից, որը «խնդիրներ կստեղծի երկու երկրների մուսուլման ժողովուրդների միջև»: «Եթե թուրք պաշտոնատար անձիք չվերանայեն իրենց որոշումը,- ասված Է հայտարարությունում,- ապա «Թալիբանի» կողմնակիցները դուրս կգան (Աֆղանստանում) թուրքական ուժերի դեմ»:  Այդ դեպքում թալիբները պատասխանատվությունը դրել են նրանց վրա, «ովքեր միջամտում են ուրիշների գործերին և ընդունում նման չմտածված որոշումներ»:

--00—ՄՀ