Թուրքիայում կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակման դեպքերի թիվը եռապատկվել է

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 13, 24News

կորոնավիրուս

Թուրքիայում կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակման դեպքերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում գրեթե եռակի աճել է՝ հասնելով 750-ի: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:

««Դելտա» շտամով վարակման դեպքերի թիվը մեկ շաբաթվա ընթացքում 286-ից հասել է 750-ի՝ 36 արվարձաններում: «Դելտա պլյուս» շտամի հետ կապված դրական նորություններ կան. դեպքերի աճ չի գրանցվել»,- ասել է նախարարը:

Պատվաստումը պարտադիր դարձնելու վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Քոջան նշել է, որ «պարտադիր պատվաստումն օրակարգում դրված չէ, իրենք նախընտրում են համոզել դիմել այդ քայլին»

--00--ԱԹ