Հո մենակ ասֆալտ փռելով չի՞․ ԱԳՆ չունենք, սահմանները պաշտպանված չեն, բանակը չի բարեփոխվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Երգիչ, երգահան Վահագն Ռաշի հետ 24TV-ի եթերում զրուցել ենք երկրի հետընտրական իրավիճակի մասին, անդրադարձել անվտանգային թեմաներին՝ ադրբեջանական զինուժի ապօրինի ներխուժում, անհասկանալիորեն չպաշտպանվող ՀՀ պետական սահմաններ, զինված ուժերի չլուծված խնդիրներ, բարեփոխումների բացակայություն բանակում։ Այս ամենին գումարվում են նաև արտաքին քաղաքականության բացթողումները։ «Հո մենակ ասֆալտ փռելով չի՞, ԱԳՆ չունենք, սահմանները պաշտպանված չեն, բանակը չի բարեփոխվում»,- ասում է երգիչը։

Վահագն Ռաշի համար ընտրությունների արդյունքներն անսպասելի չէին, նշում է, որ ունեցանք այն՝ ինչին արժանի ենք․ «Բազմաթիվ կուսակցություններ ունեինք, բայց այն լիդերին չտեսանք, որին կընդուներ ժողովուրդը և հետևից կգնար»։

Երգչի հետ խոսել ենք նոր նախագծերի մասին, որոնք շուտով կներկայացնի երաժշտասերներին։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։ 

--00--ԿԿ