Լիսկայի որդին ապտակել է Սյունիքի մարզպետի որդուն, վերջինս էլ անկանոն կրակել է․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

նկար

Գորիսում, ինչպես արդեն հայտնել ենք, գիշերը փոխհրաձգություն է եղել: «Հրապարակ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել միջադեպից։ 

Ըստ աղբյուրի՝ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին նախկինում ունեցած հաշիվները մաքրելու նպատակով կանչել է Սուրիկ Խաչատրյանի որդուն։ Ըստ ականատեսների՝ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ապտակել է Կարեն Պողոսյանին, որից հետո վերջինս իր մեքենայից հանել է ինքնաձիգը և անկանոն կրակոց բացել։

Աղբյուրը նաև հայտնում է, որ վիրավորվել է Սուրիկ Խաչատրյանի ազգականը և Կարեն Պողոսյանի ընկերը, որի վիճակը ծայրահեղ ծանր է։

«Փաստինֆո»-ին ոստիկանությունից հայտնել են, որ ահազանգ են ստացել այն մասին, որ երկու հոգի վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» ԲԿ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Գործով զբաղվում է քննչական կոմիտեն։

--00—ԼՄ