Կամո Աշրաֆյանը նշանակվել է Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

Լոռի

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Կամո Աշրաֆյանը  նշանակվել է Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար։

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ եւ 151-րդ կետերը՝

Կամո Ալեքսանի Աշրաֆյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար»։

Կամո Աշրաֆյանը  2021թ.հունվարի 14-ին նշանակվել էր  Լոռու մարզպետարանի ֆինանսկան և  սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ:

--00—ՄՀ