ՀՀ-ից Աբու Դաբի մեկնողները կազատվեն պարտադիր մեկուսացումից, միայն տեղում ՊՇՌ թեստ կհանձնեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

թեստ

Արաբակաան միացյալ էմիրություններում գործող Հայաստանի դեսպանատությունը տեղեկացնում է, որ Հայաստանն ավելացվել է Աբու Դաբիի «Green list»-ում։

«Սա նշանակում է, որ Հայաստանից Աբու Դաբի ժամանող ուղևորները այսուհետ կազատվեն պարտադիր մեկուսացումից և կարիք կունենան միայն Աբու Դաբիի օդանավակայան ժամանելուն պես հանձնել ՊՇՌ թեստ»,-նշված է հաղորդագրությունում:

--00—ԼՄ