Հայ-վրացական սահմանին՝ Բավրա գյուղի մոտ, 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

շարժ

Հուլիսի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:04-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:04-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.90⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

--00—ԼՄ