Հռոմի պապը վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News 

Պապ

Հռոմի «Ագոստինո Ջեմելի» հիվանդանոցի բժիշկներն աղիների վիրահատությունից հետո չորեքշաբթի դուրս են գրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին:  Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ գրել է TGcom24-ը։

Կիրակի հովվապետն անցկացրել է ավանդական աղոթք և քարոզ՝ հիվանդանոցի պատուհանից օրհնելով հավաքվածներին: Վատիկանի աղբյուրների համաձայն, կիրակի պոնտիֆիկոսի հայտնվելը հավատացյալների առջև ինքնին վիրահատությունից հետո նրա լիարժեք վերականգնման նշան է:  

Իտալական հեռուստատեսությամբ ավելի վաղ ցուցադրված կադրերը ցույց են տալիս, որ հիվանդանոցի ներսում, որտեղ Հռոմի պապը ողջունում է անձնակազմին և այլ հիվանդների, ներառյալ երեխաների բաժանմունքում, նա տեղաշարժվում էր անվասայլակով:

--00—ՄՀ