Պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց ՀՀ-ի կողմից արձագանք չկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

Քաղաքական

Արցախյան վերջին պատերազմում զոհված ադրբեջանցի զինծառայողների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել: Մենք պատրաստ ենք սկսել նման աշխատանքներ: Բայց Հայաստանի կողմից ոչ մի պաշտոնական արձագանք չկա: Ոչ պաշտոնական կապուղիներով տեղեկություններ ենք ստանում, որ Հայաստանը պատրաստ չէ դրան: Կարծում եմ, որ դա մեծ սխալ կլինի նրանց համար», - ասել է Ալիևը:

--00--ԿԿ