5-րդ զորամիավորումում ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 14, 24News

ՊՆ

5-րդ զորամիավորումում հուլիսի 13-ին ամփոփվել են 2021 թ. 2-րդ եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները: Զորամիավորման հրամանատարի տեղակալները ներկայացրել են կատարված աշխատանքները և արձանագրել բացթողումները։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանը, ամփոփելով խորհրդակցությունը, մատնանշել է գերակա խնդիրներն ու տվել համապատասխան հանձնարարականներ: Հավաք-խորհրդակցության ավարտին նա պատվոգրեր է հանձնել աչքի ընկած ստորաբաժանումների ղեկավարներին և զինծառայողներին։

--00--ԱԹ