Թալանել են հայտնի գործարար «ՍԱՍ-ի Արտակ»-ի Արշակունյաց պողոտայում գործող «ՍԱՍ Գրուպ»-ը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 14, 24News

․
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ հուլիսի 13-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ Շավարշ Փ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04:30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով մտել են Արշակունյաց պողոտայի 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի առաքման աշխատասենյակներից մեկը և գողացել դրամարկղը:

Ահազանգով նշված վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ:

Տեղում  ոստիկանություն ահազանգած Շավարշ Փ.-ն հայտնել է, որ ինքը աշխատում է  «ՍԱՍ Գրուպ»-ում՝ որպես իրավաբան:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և դրամարկղն ու այնտեղ եղած գումարաը հայտնաբերելու ուղղությամբ:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դրամարկղում եղել է մոտ  կես միլիոն դրամ:

--00--ԱՀ